Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավի եւ թագուհի Սիլվիայի միակ որդին՝ արքայազն Կառլ Ֆիլիպը եւ նրա կինը՝ արքայադուստր Սոֆյան կորոնավիրուսով են հիվանդացել, փոխանցում է RG-ն։ 

Այսօր շտապ կարգով թեստ պետք է հանձնեն թագավորը, թագուհին, թագաժառանգ արքայադուստր Վիկտորյան եւ նրա ամուսինը՝ արքայազն Դանիելը։ Թագավորական ընտանիքի հիվանդացած անդամներն արդեն կարանտինի մեջ են։

Շվեդական լրատվամիջոցները հայտնում են, որ թագավորական ընտանիքը վերջին անգամ հանդիպել է անցած ուրբաթ, երբ մասնակցել է թագուհի Սիլվիայի եղբոր՝ Վալտեր Զոմերլատի հուղարկավորությանը։ Բոլորն ինչ-որ ժամանակահատված եղել են եկեղեցական սենյակում։