Զինծառայողների հարազատները ՊՆ-ի դիմաց ակցիա անելուց հետո, հիմա էլ Կառավարության դիմաց են։ Նրանք անհանգստացած են իրենց երեխաների կյանքի համար, պահանջում են, որ վերադարձնեն Հայաստան, կամ կեցության նորմալ պայմաններ ապահովեն։

«Իրենք ամեն անգամ զանգելուց ասում են՝ ի՞նչ նորություն կա, ու մենք ամաչում ենք, որ ոչ մի նորություն չունենք իրենց համար։ Ամաչում ենք, որ մենք էստեղ ազատ ման ենք գալիս, բայց չենք կարողանում իրենց համար մի բան անել, որ իրենց համար անվտանգ լինի։ Մենք պառկում ենք քնելու ու մեզ մեղադրում ենք, թե ինչո՞ւ ենք մենք անկողնում պառկել, եթե երեխաները հողերի վրա են քնում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները հուսով են, որ Կառավարությունից իրենց կընդունեն։ Կսպասեն այնքան մինչեւ իրավասու ինչ-որ մեկն իրենց կընդունի։