Ադրբեջանը Հայաստանին է հանձնել հինգ զինծառայողների դիերը Հադրութից, հայտնել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (ԼՂՀ) կառավարության օպերատիվ շտաբում:

«Այսօր հայկական կողմին հինգ դի է հանձնվել Հադրութից: Իսկ թե որ հատվածից, դեռ հայտնի չէ»,- «Sputnik Արմենիա»-յին հայտնել են օպերատիվ շտաբում:

Այժմ բանակցություններ են տարվում այն հարցի շուրջ, թե որտեղ են կշարունակվելու դիերի որոնումները: