Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ » ընկերությունը հարկադիր պարապուրդի մեջ է, որովհետեւ Ադրբեջանի զինված ուժերը փակել են հանք տանող ճանապարհը, մտնելն ուղղակի անհնար է: Հանքը այսօրվանից չի շահագործվում:
NEWS.am–ի տեղեկություններով՝ այս պահին տեղում է գտնվում «Գեոպրոմայնինգի» ամբողջ ղեկավարությունը՝ անվտանգության հետ միասին: Փորձել են գնալ անգամ ադրբեջանցի գեներալի հետ հանդիպման, որը ասել է՝ այս է վիճակը՝ ուզեք, թե ոչ:
Հայաստանի պատկան մարմիններից որեւէ մեկը չկա, ընկերությունից փորձում են կապվել նրանց հետ, բայց որեւէ արձագանք չկա ո՛չ կառավարությունից, ո՛չ մարզպետարանից, ո՛չ ոստիկանությունից, ո՛չ ՊՆ կորպուսի հրամանատարությունից:
Այս պահին ընկերությունն իր աշխատակիցներով Ադրբեջանի զինված ուժերի դեմ կանգնած են ու Հայաստանից առհասարակ որեւէ ներկայացուցիչ չկա:
- Մոտ 250 ադրբեջանցի զինծառայողներ մտել են Սոթքի հանքավայրի տարածք, պահանջել, որ հայերը հեռանան
- Եթե Քարվաճառն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ուրեմն Սոթքի հանքի որոշ հատվածներ կգտնվեն այդ հատվածում. ՊՆ
- Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում անհանգստանալու առիթ չեն տեսնում Սոթքում ադրբեջանցի զինվորների հայտնվելու կապակցությամբ