Արցախցիները քաղցրավենիքով, մրգերով իրենց շնորհակալություն են հայտնում ռուս խաղաղապահներին։ Այդ արարողությանը ներկա էր նաեւ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

Ռուս զինվորականներն էլ իրենց շնորհակալությունը հայտնեցին այդպիսի ընդունելության կապակցությամբ։