Ռուսաստանի Դաշնության սենատոր Գրիգորի Կարասինը եւ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն քննարկել են երկու երկրների միջեւ ավիահաղորդակցության վերականգնման հեռանկարները:

«Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ ավիահաղորդակցության վերականգնման հեռանկարներին: Դրա համար պայմանները հայտնի են. Վրաստանում հակառուսական դրսեւորումների դադարեցում եւ ՌԴ քաղաքացիների համար անվտանգության սպառնալիքների վերացում: Բացի այդ, երկու երկրներում պետք է կարգավորվի սանիտարահամաճարակաբանական վիճակը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՌԴ եւ Վրաստանի ներկայացուցիչները քննարկել են նաեւ տրանսպորտի եւ էկոնոմիկայի ոլորտներում հնարավորությունները: