Աշխարհում բնակչության շուրջ 60-70 տոկոսը պետք է ունենա իմունիտետ կամ լինի պատվաստված կորոնավիրուսի տարածումը հաղթահարելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՀԿ իմունիզացիայի դեպարտամենտի ղեկավար Քեյթ Օ’Բրայենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սակայն տվյալ իրավիճակում մեզ անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստանյութերի ունակությունը ոչ միայն ապահովել կանխարգելիչ պաշտպանություն, այլ նաեւ կանխարգելել վիրուսի փոխանցումը»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ դրա վերաբերյալ անցկացվել են տարատեսակ հետազոտություններ եւ մոդելավորումներ, սակայն տվյալ իրավիճակի շուրջ առավել մանրամասն կանխատեսումներ անելը դժվար է: