ՄԱԿ գլխավոր քատուղարը եւ Անվտանգության խորհուրդը պետք է խստորեն դատապարտեն իրանցի միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը, նշված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչիի նամակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նամակն ուղղված է ՄԱԿ ԱԽ նախագահ եւ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

Տահթ-Ռավանչին գրում է, որ վերջին տասնամյակում իրանցի մի քանի առաջատար գիտնականներ դարձել են ահաբեկչական հարձակումների զոհ ու սպանվել, եւ Իրանը համոզիչ ապացույցներ ունի, որոնք հստակ ցույց են տալիս, «որ այդ սպանությունների հետեւում կանգնած են եղել որոշակի օտարերկրյա շրջանակներ»։

«Նահատակ Ֆահրիզադեի վախկոտ սպանությունը,- լուրջ նշաններով մատնանշում է Իսրայելի պատասխանատվությունը,- մեր տարածաշրջանում քաոս սերմանելու եւս մեկ հուսահատ փորձ է, ինչպես նաեւ Իրանի գիտատեխնիկական զարգացումը խափանելու փորձ»,- շեշտել է Իրանի մշտական ներկայացուցիչը։

Իրանն ամենավճռական կերպով դատապարտում է նահատակ Ֆահրիզադեի հանցավոր սպանությունը եւ ակնկալում, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը եւ Անվտանգության խորհուրդը վճռականորեն կդատապարտեն այս անմարդկային ահաբեկչական հարձակումը եւ այն կատարողների դեմ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն»,- հայտարարել է նա։

Մշտական ներկայացուցչի խոսքով՝ զոհվածը նաեւ «մեծ դերակատարում» է ունեցել COVID-19-ի թեստավորման համար իրանական լրակազմի մշակման գործում, «ինչը մեծ ավանդ էր համավարակի զսպման համազգային ջանքերի մեջ»։ «Նա նաեւ համակարգում էր COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակումը»,- նշել է Թահթ-Ռավանչին։