Ջո Բայդենը քննարկում է աֆրոամերիկացի, գեներալ Լլոյդ Օսթինի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

Այսպիսով, Օսթինը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածուների ցուցակի մեջ է ներառվել Ջե Ջոնսոնի, Թեմմի Դաքուորթի եւ Միշել Ֆլուրնոյի հետ։

Պարբերականը նշում է, որ Բայդենի վարչակազմում Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առավել հավանական թեկնածուն էր Միշել Ֆլուրնոյը, սակայն աստեղ դեր են խաղացել այնպիսի գործոնները, ինչպես ռասան եւ փորձը։

Նշվում է, որ Օսթինն իր նշանակման դեպքում կդառնա ԱՄՆ ամբողջ պատմության մեջ Պենտագոնի առաջին սեւամորթ ղեկավարը։