Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայկտարարությամբ, որում վճռական բողոք է հայտնել՝ կապված ՌԴ տարածքային ծով ԱՄՆ ՌԾՈՒ ականակրի մուտքի հետ։

«Նոյեմբերի 24-ին ԱՄՆ ՌԾՈՒ «Ջոն Մըքքեյն» ականակիրը Պետրոս Մեծի ծոցի շրջանում ավելի քան 2 կմ խորացել է Ռուսաստանի Դաշնության տարածքային ծովում, ինչի հետ կապված ռազմադիվանագիտական խողովակներով ամերիկյան կողմի դեմ խիստ դեմարշ է կատարվել։ Այս ջրատարածքում նավերը պետք է պահպանեն Միջազգային իրավունքի եւ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության նորմերը, որոնք վերաբերում են իր տարածքային ծովով խաղաղ անցմանը։ Այս պահանջները գիտակցված խախտվել են՝ Պետրոս Մեծի ծոցի միջազգային-իրավական կարգավիճակը կասկածի տակ դնելու մտադրությամբ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն այս կապակցությամբ վճռական բողոք է հայտնում։ Տեղի ունեցածը որակում ենք որպես բացահայտ սադրանք՝ ուղղված խաղաղության եւ կարգուկանոնի խախտմանը։

Վաշինգտոնում հրաշալի տեղյակ են այս ջրատարածքի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, որը մեր երկրի ներքին ջրերն են, եւ որի վրա տարածվում է Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանությունը։ Այլ բան հաստատելու փորձերն անթույլատրելի են։

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն զենքի նման կարգի «շաչյունով» գնում է սրման՝ կրկին հաստատելով, որ ներկայիս պատմական կտրվածքում նրանց համար ավելի նախընտելի են մնում սեփական արտաքին քաղաքական դիրքերը պաշտպանելու ուժային մեթոդները։

Ռուսաստանի Դաշնության տարածքային ծով ամերիկյան ռազմանավի մուտքի փաստը համապատասխան ջրատարածքի կարգավիճակի համար չի ստեղծում եւ չի կարող ստեղծել միջազգային-իրավական հետեւանքներ։ ԱՄՆ-ին համառորեն կոչ ենք անում ապագայում խուսափել նման արկածախնդրություններից։ Հակառակ դեպքում հնարավոր հետեւանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի ամերիկյան կողմի վրա։ Մեզ պատասխան գործողությունների իրավունք ենք վերապահում»,- նշված է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ։