Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին տեսակոնֆերանսի ռեժիմում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

Տեսակապով նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Հանդիպման օրակարգում են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության զարգացման վիճակը եւ հեռանկարները, ինչպես նաեւ Կազմակերպության գործունեության առանցքային ուղղությունները։ Ամփոփվելու են Կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության նախագահության արդյունքները, որն անցնելու է Տաջիկստանի Հանրապետությանը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու ՄԱԿ-ի հետ ՀԱՊԿ փոխգործակցությանը՝ շեշտը դնելով խաղաղարար խնդիրների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։