Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում պարտավորություններից մեկն է Ղարաբաղի մշակութային հոգեւոր ժառանգության պահպանությունը։ Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասաց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը հիշեցրեց, որ համաշխարհային ժառանգության մի մասը գտնվում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ «Դա համաշխարհային ժառանգություն է»,- շեշտեց Ժան-Բատիստ Լեմուանը։
Նրա խոսքով՝ մշակութային ժառանգության պահպանության համար պետք է համագործակցություն հաստատվի միջազգային կազմակերպությունների հետ։