Նոյեմբերի 30-ին  իր աշխատանքը կվերսկսի Կոնվերս բանկի Ստեփանակերտ մասնաճյուղը։ Մասնաճյուղում հաճախորդներին համապարփակ ծառայություններ կմատուցվեն բնականոն ռեժիմով` երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9.30-ից մինչեւ 17.00-ը։

Նշենք որ Կոնվերս բանկը համապարփակ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական կառույց է, որը կառավարվում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի խմբի կողմից։