Նովոուրալսկի փոխքաղաքապետ Միխայիլ Չերնիցկուն այս գիշեր գտել են գնդակահարված, գրում է Mash Telegram-ալիքը:

«Տեղական ՔԿ-ն հայտնում է, որ արդեն գտել է այն զենքը, որից սպանվել է պաշտոնյան: Գործը հարուցվել է 109-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Անզգուշությամբ մահ պատճառելը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վարկածներից մեկի համաձայն՝ Չերնիցկու վրա որսի ժամանակ կարող էին պատահաբար կրակել։