Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկում, որը հարակից է Լեռնային Ղարաբաղին, ականի պայթելու հետեւանքով հինգ խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին շաբաթ օրը հաղորդել են հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100.2 («Ագրեսիվ պատերազմի պլանավորում, նախապատրաստում, սանձազերծում կամ վարում») եւ 116.0.6 («Միջազգային հումանիտար իրավունքի խախտում՝ զինված ընդհարումների ժամանակ») հոդվածներով, հետաքննությունը հանձնարարվել է գլխավոր դատախազության քննչական վարչությանը: