Ճապոնիայում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդությունների ռեկորդային բարձր մակարդակ է գրանցվել, շաբաթ օրը հայտնի է դարձել 2591 նոր դեպքի մասին, հաղորդում է NHK հեռուստաալիքը՝ հիմնվելով տեղերից եւ երկրի առողջապահության նախարարության ամփոփ տվյալների վրա:

Դրանցից Տոկիոյին բաժին է ընկնում հիվանդության հինգերորդ մասը՝ 561 դեպք: Օսակա քաղաքում արձանագրվել է 463 դեպք:

Երկրում համաճարակի ողջ ընթացքում հիվանդացել է 145 500 մարդ, մահացել է 2123 մարդ: 440 մարդու վիճակը գնահատվում է ծանր, 121 000 մարդ ապաքինվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: