ՊՆ-ի մոտ  այսօր` նոյեմբերի 28-ին, ակցիա անցկացնող ծնողները դժգոհեցին նախարարության վատ աշխատանքից եւ եւ իրենց խնդիրներին չարձագանքելուց:

«10 օր է ընկած եմ սրանց դռները պատասխանող չկա, թեժ գծի համար են տալիս, զանգում ես, վերցնող չկա: Մի անգամ վերցրեց, դե բորբոքված ծնող եմ, ասեցի`իյաա, աչքս լույս, լավ ա վերցրեցիք, ասեց` հենց հիմա կանջատեմ ուև շպրտեց հեռախոսը: էս պահին, չկա, գոյություն չունի պաշտպանության նախարարություն, պետություն չկա ժողովուրդ, դրա համր էլ էսօր 5000 զոհ ունենք: Մեր երեխեքը մի րոպե շուտ պիտի մեր կողքին լինեն, ծառայեն Հայաստանում, եթե չէ կարանք դատի տանք նրանց»,-ասաց ծնողներից մեկը:

Նրանք պահանջում են արձակուրդ տրամադրել, կամ Հայաստան տեղափոխել  իրենց զինծառայող զավակներին:

Նշենք, որ երեկ նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով բավական կոշտ է արձագանքել ծնողների պահանջին:

Այսօր ծնողները պահանջագիր են ներկայացրել վարչապետին` նրան 2 օր տալով հարցը լուծելու համար, այլապես իրենք կդիմեն ծայրահեղ քայլերի: