Փարիզի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանական բռնությունների դեմ բողոքի ցույցի ժամանակ՝ այն բանից հետո, երբ դիմակներով ցուցարարները բարիկադավորվել են եւ սկսել են հրավառության պայթուցիկներ եւ քարեր նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, հաղորդում է Reuters-ը:

Հազարավոր մարդիկ ամբողջ Ֆրանսիայում ցույցի են դուրս եկել ոստիկանական բռնությունների դեմ՝ պահանջելով ավելի շատ ազատություն լրատվամիջոցների համար:

Հասարակության վրդովմունքի պատճառ է դարձել ոստիկանության կողմից աֆրիկյան ծագմամբ երաժշտական պրոդյուսերին ծեծելը եւ այն օրինագծի մշակումը, որը գնահատվում է որպես ոստիկանական բռնությունների մասին տեղեկատվությունը լուսաբանելիս մամուլի իրավունքների սահմանափակում: