Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ նրա հայ գործընկեր Արա Այվազյանը հեռախոսով քննարկել են Հայաստանի նախարարի այցը Մոսկվա, որը նախատեսվում է դեկտեմբերի 7-ին, ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:

Փաստաթղթում նշվում է, որ «նոյեմբերի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի միջեւ»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կողմերը քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաեւ այս տարվա դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջիկա աշխատանքային այցը Մոսկվա»,- ասվում է հաղորդագրության մեջ: