Այսօր առավոտից անհետ կորածների ծնողներն ու հարազատները փակել էին մայրաքաղաք Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտան: Նրանք պահանջում էին լուծում տալ իրենց խնդրին:

«Ճարահատյալ ենք դիմել այս քայլին, մենք ոչ փողոց փակող ենք, ոչ բան: Տեսնելով որ արդեն անարդյունավետ է զինադադարը 15-16 օր կնքած է, ոչ մեկ հստակ պատասխան չի տալիս, դիմել ենք էս քայլին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: