Թմրավաճառների ավազակախումբը ձերբակալվել է Իսպանիայի ոստիկանության կողմից՝ Միջերկրական ծովում նավակներով դրամատիկ հետապնդումից հետո, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ հանցագործները փորձել են փախչել հաշիշի մեծ բեռով:

Ավելի ուշ հանցախմբի հինգ անդամներ ձերբակալվել են երկրի հարավ-արեւելքում գտնվող Կարթագենի ափերի մոտ հանցագործների նավը գրավելուց հետո:

Ոստիկանությունը առգրավել է երկու տոննա հաշիշ՝ 66 փաթեթներում: Թմրավաճառները փորձել են իրենց ապրանքները Մարոկկոյից տեղափոխել Վալենսիա: