Թուրքիայում կորոնավիրուսից վարակի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 30 103, մահացել է 182 մարդ․ սրանք ամենաբարձր ցուցանիշներն են համավարակի սկզբից ի վեր, վկայում են երկրի առողջապահության նախարարության տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր գերատեսչության ղեկավար Ֆահրեթին Կոջան, Թուրքիայի մի քանի շրջաններում, ներառյալ Ստամբուլում, կորոնավիրուսի համավարակը հասել է երրորդ գագաթնակետին: Վերջին շաբաթվա ընթացքում երկիրը բազմիցս արձանագրել է մեկ օրում կորոնավիրուսի նոր դեպքերի եւ դրանից մահացության ռեկորդային ցուցանիշներ:

«Այսօր հայտնաբերվել է COVID-19-ի 30103 նոր դեպք: Մահացել է 182 հիվանդ, համավարակի սկզբից՝ 13 373։ Ծանր վիճակում է 4903 հիվանդ»,- ասվում է Թուրքիայի առողջապահության նախարարության ամփոփագրում: