Մասնագետներն ԱՄՆ 78-ամյա նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի աջ կոճի ոլորումից հետո ճաքեր են հայտնաբերել նրա ոտնաթաթի երկու ոսկորների վրա: Այս մասին հայտնում են ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների լրագրողներ, ովքեր ներառված են քաղաքական գործչի պրես փուլում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրանք մեջբերել են Քեվին Օ'Քոնորի հայտարարությունը, որը երկար տարիներ դեմոկրատների բժիշկն է հանդիսանում: Բժշկի խոսքով` ռենտգենյան պատկերները ճաքեր են ցույց տալիս ոտնաթաթի մեջտեղում գտնվող «կողային եւ միջանկյալ սեպաձեւ ոսկորների վրա»: «Նա հավանաբար մի քանի շաբաթ պետք է սրունքաթաթային օրթեզ կրի»,- հավելել է մասնագետը: