ՌԴ պաշտպանության նախարարությունը դաշտային հիվանդանոց է տեղակայել Լեռնային Ղարաբաղում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մոդուլների տեղադրումն ավարտվել է: Առաջին հերթին մենք կենտրոնանում ենք խաղաղապահ զորակազմի բժշկական ապահովման վրա: Եվ մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը: Մեր ֆոնդերում պատրաստ ենք տեղակայել մինչեւ 40 մարդ»,- լրագրողներին ասել է բժշկական ստորաբաժանման ղեկավար Յարոսլավ Իվանովը:

Նրա խոսքով` հիվանդանոցը հագեցած է վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման բաժանմունքներով, վիրաբուժական սենյակով, ատամնաբուժական կաբինետով եւ ակնաբույժի կաբինետով: Առկա են թոքերի արհեստական օդափոխության, ուլտրաձայնային հետազոտության սարքեր եւ ռենտգենի ապարատ: