ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը մտադիր է Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար նշանակել Բարաք Օբամայի` տնտեսական հարցերով նախկին օգնական Բրայան Դիզին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով New York Times-ը:

Խորհուրդը հիմնադրվել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից 1993 թվականին: Այն զբաղվում է ԱՄՆ տնտեսական քաղաքականության մշակման գործընթացի համակարգմամբ եւ նախագահի խորհրդատվությամբ տնտեսական հարցերով:

Պարբերականը նշվում է, որ 42-ամյա Դիզը փորձառու մարդ է տնտեսական քաղաքականության ոլորտում: Նախկինում նա զբաղեցնում էր վարչաբյուջետային վարչության ղեկավարի պաշտոնը, տնտեսական խորհրդի փոխտնօրեն էր Օբամայի օրոք, ինչպես նաեւ նախկին նախագահի հատուկ խորհրդականն էր կլիմայի փոփոխության հետ կապված հարցերով: