Արցախում ծառայող զինվորների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց որդիներին Հայաստան:

Նրանցից մեկը, ով ներկայացավ Հասմիկ Գրիգորյան, լրագրողների հետ զրույցում ասաց. «Նրանք, որոնք մասնակցել են այս պատերազմին Մատաղիսում, Ջաբրայիլում, Հադրութում, որոնք պետք է զորացրվեին հունվարին, իմ երեխան դրանց մեջ է, խնդրում եմ մեկ ամիս շուտ մեր երեխեքը զորացրվեն: Իրեփնք մասնակցեցին այդ ահռելի պտերազմին, ընկերներ կորցրեցին, քնեցին դիրքերում, դրսներում, հիմա էլ քնում են դպրոցներում հատակին: Խնդրում, աղաչում եմ, թող այս ամսի 1-ից թողնեն տուն գան երեխեքը: բոլորն էլ ունեն առողջական խնդիրներ, որովհետեւ բետոնին են քնում: Ով կարող է փոխարինել նրանց յնտեղ, խնդրում եմէ՝ փոխարինեք; Հիմա էնտեղ խաղաղություն է տիրում»: