«Համահայկական ազգային համաձայնությունը» (ՀԱՀ) հայտարարություն է տարաել:

Հայտարարությունում ասված է. «ՀՀ վարչապետի ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունը կարող է դիտարկվել միմիայն որպես ՀՐԱԴԱԴԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, բայց ոչ ավելին։ ՀՀ-ի համար այն չի կարող լինել պարտադիր կատարման փաստաթուղթ, քանի որ այն չի անցել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված վավերացման ընթացակարգերով։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ), ի տարբերություն ՀՀ 17 քաղաքական կուսակցությունների հայտարարության, գտնում է, որ 2020 թվականին Արցախի բանակին դավադրաբար պարտություն պարտադրելու համար ՀՀ վարչապետը և իշխանության մեջ գտնվող բոլոր պատասխանատու անձիք, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի իշխող կուսակցության պատգամավորական խմբակցության բոլոր անդամները պետք է կրեն պատասխանատվություն դատարանի առջև։

Հայաստանի Հանրապետությունում արդեն մի քանի տասնամյակ, շարունակաբար, գործարկվում է պետական որոշումներ կայացնող թե՛ գործադիր, թե՛ օրեսդրիր մարմին-ների ներկայացուցիչներին ու պաշտոնյաններին պատասխանատվության չենթարկելու ավանդույթ դարձած չարիքը։ Պետության համար փլուզման վտանգ է ներկայացնում մահաբեր ամենաթողությունը՝ «կարմիր գծերի» բացակայությունը։ Այսօրվա հրամայականն է՝ օ՛ր առաջ ՀՀ վարչապետի և իր թիմի հեռացումը իշխանությունից։

ՀՀ վարչապետը պետք է դատվի ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ՀՀ իշխանությունը բռնի կերպով զավթելու, օտար երկրների ուժերին սպասարկելու, ազգին մոլորեցնելու և դավաճանության հոդվածներով, իսկ մյուսները՝ նրան աջակցելու համար։  

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ) հայտարարում է, որ երկիրն այս ծանր վիճակից հանելու միակ երաշխիքը՝ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության կողմից ՆԺԴԵՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ հիմքով ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կառուցելու հայեցակարգի որդեգրումն է։ 

ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ

«Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն», Նախագահ՝ Գևորգ Հովսեփյան,

«Հայք-հայկազունիներ կուսակցություն», Նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան,

«Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցություն»,

Նախագահ՝ Սոս Գիմիշյան

ՀԱՀ հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների խորհուրդ

Տարոն Վասիլյան - «Վահագն ռազմահայրենասիրական - ՀԿ»,

Աղասի Մանուկյան - «Քաղաքացիական Միավորում - ՀԿ»,                                      

Աղասի Մանուկյան – «Քաղաքացիական Միավորում – ՀԿ»,

Շմավոն Վեզիրյան - ԹԵԳՄ – ՀԿ («Թերապեֆտների երիտասարդական գիտական միություն»),

Նուրիսա Բեժանյան – «Մաշտոց միավորում – ՀԿ»,

Աշոտ Կոշկակարյան – «Ժողովրդի ձայն - ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ»,

Մհեր Օհանյան – «Որդան Կարմիր - ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ»։

ՀԱՀ մտավորականների խորհուրդ

Արթուր Արմին Բաբայան (մշակութաբան)

Աշոտ Գևորգյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)

Արամ Գաբրիելյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու)

Հրաչիկ Հակոբջանյան (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ)

Դավիթ Ստեփանյան (ճարտարապետ)