Ամեն օր մենք  համոզվում ենք, որ տրամաբանությամբ փորձել հասկանալ այս իշխանության գործողություններն անիմաստ զբաղմունք է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, միաբանության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հաղորդավար, լրագրող Արտակ Հերիքյանը։

«Մենք պարզապես իրավունք չունենք մեզ պարտվելու։ Այսօր երկրում առաջնահերթությունները սահմանելու խնդիր կա։ Մենք ամեն օր ավելի ենք համոզվում, որ գործող իշխանությունը ի վիճակի չէ դա անելու։ Այս երթով փորձում եմ իմ ձայնը հասցնել մարդկանց։ Իշխանությունները ստորագրել են մի փաստաթղթի տակ, որտեղ սանտիմետր-սանտիմետր, կիլոմետր- կիլոմետր վերադարձի ժամանակացույցը շատ հստակ է, բայց մեզ համար խիստ կարեւոր հարց է՝ գերիների, անհետ կորածների, դիերի փոխանակումը, որն անորոշ է, որեւէ ժամկետ սահմանված չէ։ Երբ իշխանությունը ստորագրում է այդ հայտարարության տակ մեծ լինեն սպասելիքները թե փոքր սպասելիքները պետք է ինչ-որ բան անել։ Ամեն օր մենք  համոզվում ենք, որ տրամաբանությամբ փորձել հասկանալ այս իշխանության գործողություններն անիմաստ զբաղմունք է»,- նշեց նա։