Մտավորականների երթը դեպի դեսպանատներ կազմակերպվել է ինքնաբուխ, շաբաթ օրվա հավաքի ժամանակ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում մտավորականների միաբանության երթին մասնակցող պրոդյուսեր Արմեն Գրիգորյան:

«Չկա խնդիր, որ շատ մարդ գա, այս երթը մենք չենք կազմակերպել, մենք կազմակերպել էինք շաբաթ օրվա հավաքը, և այն, որ այսօր ամբողջ աշխարհում հայերը նամակներ ուղարկեն իրենց կառավարություններին ու պատկան մարմիններին, հավաքվածները իրենք ուզեցին երթ», -ասաց Արմեն Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ այժմ երթի մասնակիցները իրենց ձեռքերում չեն պարզել անհետ կորած և գերեվարված զինծառայողների լուսանկերները, քանի  որ որոշ լրատվականներ փորձեցին սկանդալ սարքել:

«Այդ լուսանկարներից մեկում եղել է մահացած զինվորի լուսանկար, որը հողին հանձնվել է, բարեկամներին էլ սադրեցին: Չհասկացա՝ ինչումն է սկանդալը: Շատ ծիծաղելի է, որ լրատվամիջոցներ կան, որոնք չեն հանգստանում մինչև հիմա: Այն ինչ է արդյունք տան  կատարվում է և ոչ իշխանության կողմից: Սա մեր ձայնն է, որ միացնում ենք այն ծնողների ձայնին, որոնք չեն կարողանում իրենց երեխաներին հետ բերել: Սա քաղաքացիական ակցիա է, ոչ թե քաղաքական», -նշեց Արմեն Գրիգորյանը:

Լրագրողի այն դիտարկմանն ի պատասխան, որ վաղը Բերձորի վերադարձման օրն է, և գուցե հնարավոր է երկարաձգել ժամկետը մինչև գերիների վերադարձը, Արմեն Գրիգորյանը խնդրեց իրեն չտալ այդ հարցը, քանի որ ինքը չի ստորագրել:

«Ինձ այդ հարցը մի տվեք ես չեմ ստորագրել այդ թուղը Ես կառավաչությունաը դիմելու ոչինչ չունեմ: Կառավարություն գոյություն չունի, որ դիմենք էլ, ի՞նչ դիմենք, եկեք այս ստոլբային դիմենք, ավելի էֆեկտիվ կլինի, ինձ կառավարությունից, իշխանությունից հարց մի տվեք, նման բան գոյություն չունի», -նշեց Արմեն Գրիգորյանը: