Գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի հետ: ՀՀ վարչապետն անում է ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմում անհաջողության մեղքն իր վրայից գցելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

Նա, մասնավորապես, նշեց. «Երբ մարդը գրում է, որ մեր պարտությունն ակնհայտ էր եւ կանխատեսելի, սակայն եթե առանց պատերազմի հանձնեինք այդ տարածքները, ապա ժողովուրդը կկանգներ եւ կասեր՝ Փաշինյան-դավաճան, այսինքն, եթե մարդը վախենում է հասարակության կարծիքից, դիսլայքերից, փաստացի գնում է 5000 զինվորների սպանության…ապա ստացվում է, որ նա դրան համաձայնել է եւ պատերազմը հասցրել իր տրամաբանական ավարտին: Երեկ մենք ականատես եղանք, որ նա, փաստացի, փորձեց ստախոս անվանել Ռուսաստանի նախագահին, երբ խոսքը Շուշիի մասին էր»: