«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կորյուն Մկրտչյանի հրաժարականը պահանջելու հետեւանքով հարձակման ենթարկված երեք ակտիվիստ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:

«Ակտիվիսները խաղաղ ակցիա են իրականացրել։ Պահանջել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հրաժարականը եւ հարձակման ենթարկվել»,- ասաց նա։

Բաբայանը նշեց, որ միջադեպի հետեւանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն. «Այս պահին անցնում են հետազոտություն։ Կոնկրետ վնասվածքներ ստացել են 3 ակտիվիստ, որից երկուսը կանայք են, մեկը՝ տղամարդ»։

Նա նշեց, որ ակցիան իրականացրել են մոտ 10 հոգի։

NEWS.am-ին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից էլ հայտնեցին, որ ահազանգով ստուգողական գործողություններ են իրականացվում։

Քիչ առաջ իմքայլական պատգամավորի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի մասնակիցները հարձակման են ենթարկվել. Վահան Բաբայան