«Ալեն Սիմոնյան, ձեր նման դավաճանները տեղ չունեն մեր երկրում». քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիաները «Իմ քայլի» պատգամավորների բնակարանների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու մեջ, հաղորդում է mediaport-ը:

Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել «իմքայլականներ» Լիլիթ Մակունցի, Մխիթար Հայրապետյանի, Համազասպ Դանիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Սարգիս Խանդանյանի, Նարեկ Զեյնալյանի և Ռուբեն Ռուբինյանի բակերում: