Մաշտոցի պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանական մեծ թվով ուժեր շարունակում են բերման ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պողոտան փակած քաղաքացիներին։

«Անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ Վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը։ Խաղաղ հավաք է  այդ թվում փողոց փակելը։ Ադրբեջանի Հանրապետության, ոչ թե ՀՀ-ի ոստիկանությունը չի թույլատրում արժանապատիվ քաղաքացիներին իրացնել իրենց իրավունքը»,- տեղում արձանագրելով իրավիճակը լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։