Եվրոգոտու կառավարություններին եւ Եվրոպական կենտրոնական բանկին կարող է անհրաժեշտ լինել տրամադրել ավելի շատ ֆիսկալային եւ դրամական աջակցություն, քան նախապես սպասվում էր՝ COVID-19 համավարակի երկրորդ ալիքի հետեւանքների պատճառով: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամը:

Առաջարկվող ֆիսկալային եւ դրամական աջակցության ընդհանուր գումարը, զուգորդված տրիլիոն եվրոյի էժան վարկերի եւ ԵՄ մակարդակում նոր ֆինանսավորման հասանելիության հետ, որը դեռ քննարկվում է, արդեն գերազանցում է 10 տրիլիոն եվրոն:

«Ռիսկերն ակնհայտորեն կմնան մինչեւ 2021 թվականների սկիզբը՝ հաշվի առնելով շարունակվող երկրորդ ալիքը»,- նշել է ԱՄՀ-ն: «Հաշվի առնելով շարունակվող երկրորդ ալիքը, ազգային հարկաբյուջետային քաղաքականությունը, հավանաբար, պետք է լայն աջակցություն ցուցաբերի ավելի երկար ժամկետով, քան նախապես ենթադրվում էր»:

Հիմնադրամը բարձր է գնահատել ԵԿԲ-ի դրամավարկային քաղաքականության արձագանքը համավարակի պատճառած տնտեսական անկմանը, բայց նշել է, որ, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ օժանդակություն կպահանջվի, այդ թվում` ավելի էժան վարկեր:

«Գնանկման ռիսկերին դիմակայելու եւ դրամավարկային քաղաքականության սահուն փոխանցումն ապահովելու համար ավելի շատ գործիքներ անհրաժեշտ կլինեն»,- ասվում է ԱՄՀ-ի հաշվետվության մեջ: