Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը երկրներին կոչ է արել չքաղաքականացնել նոր կորոնավիրուսի ծագումը, քանի որ դա խոչընդոտներ կստեղծի ճշմարտությունը բացահայտելու ճանապարհին, հայտնում է Reuters-ը:

«Մեզ անհրաժեշտ է իմանալ այս վիրուսի ծագումը, քանի որ այն կարող է օգնել մեզ կանխել ապագա բռնկումները»,- ամենօրյա ճեպազրույցում ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը: «Մենք թաքցնելու բան չունենք: Մենք ուզում ենք իմանալ ծագումը, եւ վերջ»:

Չինական պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ վիրուսը հայտնվել է արտերկրում, նախքան այն հայտնաբերվել է Չինաստանի կենտրոնական Ուհան քաղաքում՝ վկայակոչելով ներմուծված սառեցված սննդի փաթեթի վրա կորոնավիրուսի առկայությունը: