Հայաստանի եզդիները միանում են կառավարության հրաժարականի պահանջին։ «Սարհլդան» շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունը հրապարակել է politik.am լրատվականի խմբագիր Բորիս Մուրազին։

«Եզդիները երբեք անտարբեր չեն եղել մեր ժողովրդի համար ապահովության եւ զարգացման կենտրոն հանդիսացող Հայաստանի Հանրապետության ճակատագրով։

Այսօր էլ Հայաստանը ճակատագրական օրեր է ապրում եւ այսօր էլ անհրաժեշտ է, որպեսզի հայաստանասեր եզդին կանգնի պետականության կորստի դեմ եւ իր հնարավորությունների սահմանում դիմադրի թշնամուն մեր երկիրը հանձնել ցանկացող դավաճանական գաղափարի դեմ։

Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով գաղափարակից ընկերներով սկսում ենք Serhildan (ապստամբություն) շարժումը։ Մեր նպատակն է մասնակից դառնալ Հայաստանը պարտության առաջ կանգնեցրած իշխանության հեռացման գործընթացին։ Մեզ կարող են միանալ Հայաստանում ապրող եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր եզդիները։ Կապ հաստատեք մեզ հետ եւ մասնակից դարձեք Հայաստանի փրկությանը։

«Սարհլդան» շարժման նախաձեռնող խումբ»։