Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մեզ ասում եմ՝ մենք ոչ մի բան չենք կարող անել: Մենք իրվասու չենք նրանց դուրս բերել, սպասում ենք նախարարությանը: Քանի որ այդ 34-ը չեն եղել, 60-ն են եղել, որոշ մասը դուրս է եկել, եւ առաջին օրը գալուց արդեն միասին որոշել են, որ իերնց փրկել է Արսեն Աբգարյանը, որը չգիտես ինչու առաջինն ինքն է դուրս եկել մարտի դաշտից: երեխեքը փորձել են զանգել, տեղեկացնել, թե այս ինչ վիճակ է,  չգիտենք ուր ենք ընկել: 3-րդ օրվանից իրենք ոչինչ չեն հիշում, ոչինչ չասելը մարտավարություն չի, ավելի լավ էր ամեն ինչ պատմեին: Անցել է 42 օր, ես զանգում եմ դուրս եկած տղերքին, ասում են, որ ոչ մի բան չեն հիշում: Մենք ամսի 24-ից զորամասի դիմաց ենք, մեզ ոչ մի տեղեկություն չեն տալիս»:

Նրանք տեղեկացրին, որ գնացել են թե ՊՆ, թե Կարմիր խաչի գրասենյակ, հանդիպել են վարչապետի հետ, բայց ամեն բան ապարդյուն է:

«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ 5 շրջաններն անհասանելի է մեզ, քանի որ Ադրբեջանի տարածքն է եւ ոչ մի կերպ Կարմիր խաչը չի կարողանում նրանց հետո որեւէ կերպ համագործակցի, եւ մենք ստիպված ենք սպասել: Մեր երեխեքը եղել են Կապանում ու չգիտես ում հրամանով հայտնվել են Զանգելանում: Հիմա Զանգելանը վերջին տարածխքն է լինելու, որ մտնեն, տեսնեն»,-ասաց ծնողներից մեկը: