Վերջին օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 3.759-ով, մահացել է 36 մարդ: Երկրում համավարակի տարածման պահից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 139.343 դեպք, նշվում է կառավարական StopCov կայքում:

Անցած 24 ժամվա ընթացքում քովիդ կլինիկաներից դուրս է գրվել 3.574 մարդ, համավարակի սկզբից մինչ այժմ բուժվել է 117.560 հիվանդ: Մահացել է 1.303 մարդ:

Կարանտինում ներկայումս գտնվում է 1.978 մարդ, հիվանդանոցներում` 6.366 մարդ, քովիդ հյուրանոցներում` 3.708 մարդ:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: