Ազգային ժողովում ավարտվել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումը:

Հանդիպումն անցել է փակ ռեժիմով: Հանդիպումից հետո պատգամավորներն ու նախարարը դուրս են եկել դահլիճից: Լրագրողները փորձել են մի քանի հարց ուղղել Քերոբյանին, սակայն վերջինս ասել է, որ մամուլի ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի ԶԼՄ-ներին հետաքրքրող հարցերին: Ավելի վաղ նա սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել՝ խոսելով հնարավորության մասին, որ հայկական շուկայում կարող են հայտնվել ադրբեջանական ապրանքներ, եւ հակառակը: