Այն մթնոլորտը, որը կա այսօր Հայաստանի Հանրապետությունում, եւ այն մթնոլորտում, որտեղ որեւէ միտք, գաղափար նորմալ առողջ քննարկման չի ենթարկվում եւ նորմալ երկխոսություն չի ձեւավորվում, այս պարագայում ես որեւէ հանրային մեկնաբանություններ չեմ տալիս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես պետք է Հայաստանում առկա ճգնաժամը հանգուցալուծվի:

Նա առաջարկեց, որ լրատվամիջոցները նույնպես նպաստեն այդ առողջ մթնոլորտի ձեւավորմանը:

Մակունցն անպտասխան թողեց արտահերթ ընտրությունների հավանականության մասին հարցը եւ ներս մտավ իր աշխատասենյակ: