Անհետ կորած զինծառայողների հարազատները Պաշտպանության նախարարության դիմաց են։ Ավելի վաղ նրանք Էջմիածնի զորամասի եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա էին անում։ Նրանք հանդիպում են պահանջում Պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

Ըստ ակցիայի մասնակիցներից մեկի՝ մի քանի օր առաջ նախարարի հետ հանդիպել էին Կառավարության շենքում, սակայն նախարարը անհետ կորած զնվորի հարազատի խոսքով «բերանը ջուրն առած սպասում էր»։

«1 ժամ է արդեն էստեղ կանգնած ենք, ոչ մեկը դուրս չի գալիս։ Անզեն ծնողներ ենք,  ուղղակի եկել ենք ճշգրիտ տեղեկություն ստանալու, չխաբեն, մենք էլ համբերություն չունենք։ Հո երեխա չենք, 40 օրից ավելի մեզ խաբում են»,- ասաց մի մայր։

Նշենք, որ Պաշտպանության նախարարության ընդունարանի մոտ մեծ թվով ոստիկաններ են կան։