Մենք նման քննարկում չենք ունեցել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «իմ քայլը» խմբակցության պտգամավոր Կարեն Համբարձումյանը՝ անդրադառնալով հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին:

«Մենք այս իրավիճակում պետք է բոլորս միասնական մեկ բռունցք լինենք, որպեսզի հետայսու խուսափենք այս ճգնաժամն ավելի խորացնելուց եւ անդունդը չգլորենք: Միասնական նայենք առաջ եւ վստահաբար ասում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց նա: