«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով հրատապ քննարկում են նախաձեռնել։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝

- Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:

Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։

Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ»,-ասված է հայտարարության տեքստում։