Ռուսական խաղաղապահ ուժերի զորախումբը շարունակում է Լեռնային Ղրաբաղի տարածքում շուրջօրյա մոնիթորինգը։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է ամբողջ շփման գծով։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն դեկտեմբերի 1-ից ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ ադրբեջանական կողմին է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը։ Ռուս խաղաղապահները վերահսկում են 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքը։ Դրա միջոցով ապահովվում է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապը, մարդկանց անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր եւ քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկությունը։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ Հայաստանի տարածքից մեկ օրում վերադարձել է 846 մարդ։ Բնակության նախկին վայրեր են վերադարձել ավելի քան 26 հազար փախստականներ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Ստեփանակերտում Զորգեի փողոցը եւ Շուշի-Լիսագորսկ ուղղությամբ էլեկտրահաղորդման գծերի ու գազախողովակների երկայնքով գտնվող հողամասերը։ Մեկ օրում մաքրվել է ավելի քան 5 հեկտար տարածք, 2 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա, որոնք տարվել են հատուկ սարքավորված հրաձգարան եւ ոչնչացվել։ Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումների կողմից ընդհանուր ականազերծվել է ավելի քան 34 հեկտար տարածք, մոտ 12 կմ ճանապարհ, ստուգվել են ավելի քան 110 շենքեր եւ սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 1077 պայթյունավտանգ առարկա։

Ռուս խաղաղապահներն օգնում են վերանորոգման բրիգադներին Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնման համար: Վերջին օրվա ընթացքում վերականգնվել է ավելի քան 2.5 կիլոմետր կապի գիծ, 1.5 կիլոմետր գազատար, մեկ կիլոմետր էլեկտրագծեր, էլեկտրահաղորդման չորս հենք եւ մեկ տրանսֆորմատորային ենթակայան:

Ռուսաստանի ՊՆ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկ-մասնագետների ռուսական բրիգադը խորհրդակցություններ է անցկացրել և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել Խանաբադ բնակավայրի 67 բնակչի, այդ թվում` 11 երեխայի: Ռուսաստանի Դաշնության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խաղաղապահ ուժերի համաձայնեցմամբ շարունակվում է զոհերի դիերի որոնումն ու փոխանակումը:

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի Հանրապետության Ազգային Պաշտպանության նախարարության միջեւ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի համաձայն` համաձայնություն է ձեռք բերվել Կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման եւ շահագործման կարգի վերաբերյալ: Կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում: Միասնական կենտրոնի կազմակերպական կառուցվածքում ռուս եւ թուրք անձնակազմի թիվը հավասար կլինի», ասվում է հաղորդագրության մեջ: