Եվրամիությունը եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ASEAN) պայմանավորվել են ռազմավարական գործընկերության մասին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը ԵՄ-ից եւ ASEAN-ից իր գործընկերների հետ վիրտուալ հանդիպումից հետո:

«Որպես մտերիմ տնտեսական գործընկերներ՝ մենք հանդես կգանք հօգուտ անվտանգ եւ բաց առեւտրային ուղիների, ինչպես նաեւ ազատ եւ արդար առեւտրի: Միասին մենք ավելի քան մեկ միլիարդ ենք եւ կազմում ենք համաշխարհային տնտեսական հզորության գրեթե 25 տոկոսը»,-ասել է Մաասը:

ASEAN-ի կազմում են Բրունեյը, Վիետնամը, Լաոսը, Կամբոջան, Թաիլանդը, Մյանման, Մալազիան, Սինգապուրը, Ինդոնեզիան եւ Ֆիլիպինները: