Հույս ունեմ սա կլինի վերջին ակցիան` ի պատասխան բռնության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր:

«Մենք այս ակցիայով ցույց տվեցինք, որ բռնությունը տեղ չունի քաղաքական օրակարգում, բայց զգուշացնում եմ, հետայսու քաղաքական որևէ ակցիայի ընթացքում բռնության դեպք արձանագրվելու դեպքում չենք խորշելու բռնությանն արձագանքել ինքնապաշտպանությամբ և ոչ միայն»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կորյուն Մկրտչյանի հրաժարականը պահանջելու հետեւանքով նրանց բակում հարձակման էին ենթարկվել քաղաքացիներ, որոնցից երեքը տեղափոխվել էր հիվանդանոց։

«Իմ քայլի» պատգամավորի տան մոտ ակցիա իրականացնող ակտիվիստներից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց. Բաբայան