Գերմանիայի Տրիր քաղաքում ձերբակալել են հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ձերբակալել ենք նրան: Մեքենան հայտնաբերվել է: Նախնական տեղեկություններով՝ երկու մարդ է զոհվել»,-հայտնել է ոստիկանությունը:

Ավելի վաղ SWR հեռուստաալիքը՝ հղում անելով ականտեսներին, հայտնել է, որ միջադեպի հետեւանքով կա 15 վիրավոր: