Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կրկին անհնազանդության ակցիաներ են իրականացնում. նրանք այս պահին փակել են Մաշտոցի պողոտան։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, նույնպես քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Նրանք կրկին փակել էին Մաշտոցի պողոտան։

Այդ ակցիան իրականացնելու ընթացքում բերման էր ենթարկվել 33 քաղաքացի։