Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Մաշտոցի պողոտայում քաղաքացիներից  մի քանիսը բարձրացել ու կանգնել են թիվ 1 համարի տրոլեյբուսի վրա։ Նրանք վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»։

Կարմիրբերետավորները եւս բարձրացան տրոլեյբուսի վրա, համոզում էին, որպեսզի ակցիայի մասնակիցներն իջնեն տրանսպորտային միջոցի վրայից, սակայն վերջիններս դիմադրում էին։ Այնուամենայնիվ, ոստիկաններին հաջողվեց նրանց անվնաս իջեցնել։

Նշենք, որ այսօր կրկին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է տեղի ունենում Երեւանի փողոցներում: Ոստիկանները ուժ կիրառելով սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: