Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Մաշտոցի պողոտայից երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք։ Նրանք երթի ընթացքում երգում են հայրենասիրական երգեր։

Նշենք, որ  Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել էին Մաշտոցի պողոտան։ Այդ ընթացքում, ուժի գործադրմամբ, ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, նույնպես քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Նրանք կրկին փակել էին Մաշտոցի պողոտան։ Այդ ակցիան իրականացնելու ընթացքում նույնպես կային բերման ենթարկվածներ. երեկ ընդհանուր բերման էր ենթարկվել 33 քաղաքացի։